«Քաոս տարածելով՝ նրանք քաոս են ստեղծել իրենց մոտ»․ Մարիա Զախարովան ԱՄՆ-ում բողոքի ցույցերի մասին
International newsՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է լայնածավալ բողոքի ցույցերը, որոնք չեն դադարում ԱՄՆ-ում եւ տարածվել են նաեւ Եվրոպայում, հաղորդում է ՄԿ-ը։
Դրա համար առիթ էր հանդիսացել ոստիկանի պատճառով սեւամորթ Ջորջ Ֆլոյդի մահը, սակայն այժմ արդեն բողոքի ցույցի մասնակիցներն առաջ են քաշում տարատեսակ այլ կարգախոսեր։
Զախարովայի կարծիքով՝ այն, ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, այն է, ինչ նրանք սերմանել են»։ «Քաոս տարածելով՝ նրանք քաոս են ստեղծել իրենց մոտ»,-ասել է նա «Ռոսսիա 1»-ի ուղիղ եթերում։
Զախարովան նշել է, որ հենց ԱՄՆ-ն է առաջ քաշել ամբողջ աշխարհում գաղափարներ եւ թեզեր՝ կապված իրավիճակն ապակայունացնելու հնարավորության, ներքին հակասությունների վրա հիմնված խաղի հետ։
«Այն ամենն, ինչ նրանք ներդրել են համաշխարհային գիտակցության մեջ, այժմ վայելում են ինքները»,-եւս մեկ անգամ ընդգծել է դիվանագետը։