Հիվանդանոցից զանգահարել են կորոնավիրուսի թեստ չհանձնած քաղաքացուն և հայտնել, որ նա վարակակիր է. ահազանգ
TVՎազգեն Մարգարյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Վանաձորի թիվ 17 պոլիկլինիկայից զանգահարել են իր կնոջը և հայտնել, որ նրա՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է, մինչդեռ վերջինս թեստ չի հանձնել:
«Նոր զանգել էին կնոջս Վանաձորի (Վանաձորը դա իմ կարծիքնա մեզ ասել են թիվ 17) թիվ 17 պոլիկլինիկայից ասեցին որ ձեր թեստի պատասխանը ԴՐԱԿԱՆ է։ Զարմացանք։ Հետո կինս ասեց, - բայց ես թեստ չեմ հանձնել։ Պատասխանը սենց էր դե ուրեմ կոնտակտավոր անձ եք։ Ասեց որ կարա լինի բայց ում հետ։ Ասեցին չիգիտենք։ Հարց տվեց զանգողը, - եկել եք Վանաձորի պոլիկլինիկա, կինս ասեց որ վերջին 10 ամյակում, - ՈՉ չեմ եկել։ Պատասխաններ սպանում, կնոջս ասեցին դե ուրեմն հեռախոսով եք շփվել վարակված անձի հետ։ ՀԱ ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱ ՎԵՐՋԸ, ՍԵՆՑ ԵՆ ՁԵՐ ԹՎԵՐԸ ԱՃՈւՄ։ Տրամադրում եմ զանգողի անուն ազգանունը և հեռ. համարը։ Միքաելյան Ռիմա, Վանաձորի թիվ 17 պոլիկլինիկա։ 091580430 կից ներկայացնում եմ նկարը։ ՇԱՏ ՇԱՏ ԱՓՍՈՍ ՈՐ ՉԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՁԱՅՆԱԳՐԵԼ»,- գրել է նա։
Ավելի ուշ քաղաքացին ևս մեկ գրառում է կատարել՝ հրապարակելով նաև հեռախոսազրույցի տեսաձայնագրությունը: