Երևանում տեսախցիկը արձանագրել է 45-ամյա տղամարդու վրաերթի պահը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (տեսանյութ)
TVԵրեկ՝ հունիսի 7-ին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը՝ տեղեկացնելով, որ քաղաքացին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցի բնակիչ, 45-ամյա Կարեն Ավագյանն է, ով վրաերթի է ենթարկվել սև գույնի ավտոմեքենայի վարորդի կողմից Ավան վարչական շրջանի «Ավանի կինոյի» մոտ:
Վարորդը, Կ. Ավագյանին թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Տեսախցիկն արձանագրել է վրաերթի պահը և ոստիկանները որոնում են փախուստի դիմած վարորդին ու նրա ավտոմեքենան: