Գողության մեղադրանքով հետախուզվող 32-ամյա Մանուշակը ներկայացել է ոստիկանություն
SocietyՈստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 11-ին, ժամը 14.20-ին, Արաբկիրի բաժին է ներկայացել 32-ամյա Մանուշակ Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: