Գերմանական ավտոարտադրող Volkswagen-ը մոտակա 4 տարվա ընթացքում կծախսի ավելի քան 86 մլրդ եվրո նոր մոդելների ստեղծման, տեխնոլոգիաների և գործարանների կառուցման վրա: Կապիտալ ներդրումների 56%-ը կմնա Գերմանիայում:
«Volkswagen» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Վինտերկորնը նշել է.-«Ընկերությունը նախատեսում է դառնալ միջազգային շուկայի առաջատարը և՛ տնտեսապես, և՛ էկոլոգիապես: Մեզ համար դա շատ կարևոր է. ներդրումային ծրագրի երկու երրորդը կուղղվի տնտեսող շարժիչների ու տեխնոլոգիաների, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր արտադրության ստեղծմանը: Մենք կամրապնդենք մեր տեխնոլոգիական առաջատարությունը և երաշխավորում ենք ածխաթթու գազի արտանետումները սահանափակող նորմերի կատարում»:
Հատկանշական է, որ Չինաստանն այդ ծրագում ներառված չէ: Այդ շուկայում, որն աշխարհում խոշորագույնն է, Volkswagen-ն աշխատում է տեղական կազմակերպությունների միջոցով: Ընկերությունը նախատեսում է Չինաստանում ներդնել առանձին 22 մլրդ եվրո մոտակա 5 տարիների ընթացքում:
Հարցը կայանում է նրանում՝ կօգնի դա Volkswagen-ին առաջ անցնել ճապոնական Toyota ընկերությունից և երկրորդ հորիզոնականից տեղափոխվել առաջին հորիզոնական՝ ըստ վաճառքի ծավալի: