Հայտնի ռեգգի-երաժշտի անունով են կոչել նոր բրենդային ապրանքները, որոնք պետք է պատրաստվեն կանեփից:
Հայտնի ռեգգի-կատարող Բոբ Մառլին կյանքից հեռացել է 1981 թ-ին: Նա միշտ կոմնակից է եղել մարիխուանայի օրինականացմանը: «Արգելել մարիխուանան նշանակում է, որ Աստված սխալ է գործել»,- ասել է երաժիշտը: Այնպես որ տրամաբանական է, որ հենց նրա ընտանիքն է որոշել բացել մարիխուանայի՝ աշխարհում առաջին պաշտոնական բրենդը՝ «Marley Natural»:
Այդ ապրանքանիշի ներքո կանեփից արտադրվելու են բազմազան ապրանքներ՝ քսուքներ, լոսիոններ, աքսեսուարներ, հագուստի դետալներ:
«Իմ հայրը երջանիկ կլիներ տեսնել, որ մարդիկ սկսել են հասկանալ կանեփի բուժիչ հատկությունները»,- ասաց երաժշտի դուստր Սեդելլան:
«Իմ ամուսինը հավատում էր, որ մարիխուանան հանդիսանում է մեր կյանքի բնական և դրական մասնիկը: Նա գտնում է, որ դա անհրաժեշտ է աշխարհին: Նա սպասում էր, թե երբ կգա այն օրը, երբ բոլորը կհասկանան»,- շարունակեց Բոբի այրին:
«Marley Natural» բրենդի ապրանքները վաճառքի կհանվեն ԱՄՆ-ի տարածքում արդեն հաջորդ տարվա ընթացքում: Բայց Մառլիի ընտանիքը հույս ունի, որ շուտով նրանց կհաջողվի դուրս գալ նաև միջազգային շուկա: