Արթուր Վանեցյանի կառուցողական առաջարկն իշխանությանը
TVԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իշխանափոխության ճանապարհային քարտեզն արդեն իսկ մշակված է, իսկ իշխանության գալն ինքնանպատակ չէ: Առանցքայինը, սակայն, որին ուզում է հասնել քաղաքական ուժը՝ պետության և հասարակության շահի ապահովումն է, քանի որ սպառված է ժողովրդի մեծամասնության վստահությունը ներկայիս իշխանության հանդեպ: Եվ սա է պատճառը, որ Վանեցյանի ու մյուս քաղաքական ուժերի կարծիքով իշխանությունը պետք է հեռանա անցնցում ճանապարհով` գիտակցելով, որ իր գործողություններն անհեռանկար և վտանգավոր են:
«Մեր ժողովրդի և Հանրապետության անվտանգության, կայունության, առաջադիմության հիմքերը մենք պետք է կառուցենք, ուղենիշ ունենալով իրավունքի գերակայությունն ու ժողովրդավարությունը, այլ ոչ թե գրգռելով այլատյացությունը, թշնամացնելով մարդկանց, առճակատելով հին ու նոր սերունդները», - նշել է Վանեցյանը։