640 ապրանքատեսակ կներմուծվի ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներից ցածր մաքսատուրքերով
EconomicsՀունիսից ուժի մեջ է այն փոփոխությունը, որով ևս 1 տարի երրորդ երկրներից մոտ 640 ապրանքատեսակ կներմուծվի ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներից ցածր մաքսատուրքերով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Այն տնտեսվարողները, ովքեր արդեն վճարել են բարձր մաքսատուրքերը, կարող են վերահաշվարկի և ավելացած գումարի վերադարձի համար էլեկտրոնային դիմում լրացնել Մաքսատան վարչության կայքում: