Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ չի մեկնաբանի նախկին նախագահ Սաակաշվիլու նկատմամբ հետախուզում հայտարարելը:
«Գրուզիա Օնլայնի» փոխանցմամբ՝ Մարգվելաշվիլին ասել է. «Դա ինձ չի վերաբերում»:
Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլու նկատմամբ նախօրեին ներքին հետախուզում էր հայտարարվել Վրաստանում: Այդ երկրի Գլխավոր դատախազության՝ ԱԳՆ-ին փոխանցած փաստաթղթի հիման վրա Սաակաշվիլին կձերբակալվի, եթե փորձի հատել Վրաստանի սահմանը:
Նրան մեղադրանքներ են ներկայացված 2007-ի աշնանը ցուցարարներին ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության վրա հարձակվելու և այլ գործերի համար: