ՍԱՏՄ տեսուչները մի շարք խախտումներ են հայտնաբերել Գորիսում և Սիսիանում
EconomicsԳորիս և Սիսիան քաղաքներում անցկացված մշտադիտարկման ու կրկնայցերի ընթացքում ՍԱՏՄ տեսուչները խանութներում և հանրային սննդի օբյեկտներում հայտնաբերել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության նորմերի խախտումներ, որոնք առավել շատ արձանագրվել են Գորիսում. ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացված չեն եղել, տեսանելի վայրում փակցված չեն եղել իրազեկման թերթիկները, դրամարկղերի մոտ բացակայել են գծանշումները, արձանագրվել են մարդկանց կուտակումներ, տարբեր սեղանների շուրջ նստած անձանց միջև չի պահպանվել սոցիալական հեռավորություն, մի քանի օբյեկտներում բացակայել են փակ աղբամանները օգտագործված ձեռնոցների և դիմակների համար:
Սիսիանում դիտարկված կազմակերպություններից միայն մեկն է թերացել իր պարտականություններում. խանութի տեսանելի վայրում փակցված չեն եղել իրազեկման թերթիկները, նկատվել են մարդկանց կուտակումներ: