Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հրաժարական է ներկայացրել
International newsԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհություն է հայտնել արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքի վերաբերյալ:
«Կարծում եմ, որ մեր դիվանագիտական գործունեությունը կարող էր ավելի արդյունավետ լինել: Ես բազմիցս ասել եմ, որ մեր դիվանագիտությունը պետք է լինի հարձակողական, ոչ թե պասիվ, պաշտպանողական: Չպիտի լինի այնպիսի դիվանագիտություն, որը վախենում է խոսել, որպեսզի ինչ-որ մեկին գոհացնի», - ասել է Ալիևը կառավարության նիստում:
«Չնայած իմ կարգադրությանը՝ ես նախարարից արդյունք չտեսա: Դժբախտաբար, վերջերս մեր դիվանագիտությունը համատեղելի չէ մեր երկրի հաջող զարգացման հետ, որոշ դեպքերում այն զբաղվում է անիմաստ աշխատանքով, անիմաստ բանակցություններով: Ի՞նչ կարող են լինել բանակցությունները թշնամու հետ՝ կորոնավիրուսի հարցով: Դա աբսուրդ է: Արդյո՞ք մենք սկսել ենք համագործակցություն Հայաստանի հետ », - նշել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ նախարարը պետք է Հայաստանի հետ պայմանավորվեր Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, սակայն, ցավոք, այսօրվա դրությամբ նպատակին չի հասել, քանի որ Հայաստանը մինչ այժմ չի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:
Ալիևը նշել է, որ Արտաքին գործերի նախարարը որևէ կերպ չի արձագանքել, երբ հուլիսի 12-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին սկսվեցին իրադարձությունները :
«Ի՞նչ էր անում արտգործնախարարը: Որտե՞ղ էր նա: Մենք աշխատանքի էինք հուլիսի 12-ի դեպքերից հետո: Վարչապետը՝ աշխատավայրում, ես մինչև առավոտ աշխատանքի եմ: Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, ինչպես նաև Պետական անվտանգության ծառայության պետը, Ներքին գործերի նախարարը, Արտաքին հետախուզության ծառայության պետը և Անվտանգության խորհրդի քարտուղարը աշխատում են մինչև առավոտ: Արտաքին գործերի նախարարին չկարողացա գտնել», - ասել է Ալիևը:
Ալի Ասադովը նախագահին հայտնել է, որ Մամեդյադովը տնից է աշխատում:
Նշենք, որ ադրբեջանական մամուլը տեղեկություն է տարածել, որ Ադրբեջանի նախագահի հայտարարություններից հետո արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հրաժարական է ներկայացրել: