Մաշա Մաթևոսյանը` որդու ծննդյան, Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու և բուժվելու մասին
TVWomen’s club նախագծից հայտնի Մաշա Մաթևոսյանի որդին` Արտյոմը, երեկ դարձել է 9 տարեկան: Tert.am Life-ի հետ զրույցում Մաշան ասաց, որ օրվա հետ կապված ոչինչ չի ծրագրել:
«Արտյոմը տխրել է, քանի որ ամեն տարի մեծ շուքով ենք նշում իր ծնունդը, բայց կնշենք, երբ իրավիճակը թույլ տա փոքրիկ հավաքույթներ կազմակերպել: Այս տարի անակնկալ եմ մատուցել նրան: Վաղուց համակարգիչ էր ուզում, բայց քանի որ ես համակարգիչներից այնքան էլ գլուխ չեմ հանում, Women’s club-ից Պոնչը ինձ օգնեց այդ հարցում: Երեկ նաև իմացա, որ որդիս և Ալեքսանդր Մակեդոնացին նույն օրն են ծնվել: Հուսով եմ` որդիս էլ 25 տարեկանում աշխարհը կնվաճի»,-ասաց նա:
Ռադիոհաղորդավարուհու խոսքով` Արտյոմի ամենամեծ նախասիրությունը լեգոներն են. թե՛ Մոսկվայում, թե՛ Հայաստանում այնքան լեգո ունի, որ տանը քայլել չեն կարողանում. «Շատ է սիրում իր անգլերենի դասերը, լողի է հաճախում, բայց հիմա չի գնում՝ իրավիճակից դրդված: Տղայիս նմանեցնում եմ ինձ, քանի որ երգել-պարել շատ է սիրում, բայց նա, ի տարբերություն ինձ, երաժշտական լավ լսողություն չունի: Մայրս երգի ուսուցչուհի է, ասում է` նորմալ է, կուղղվի: Բնավորությամբ նեղացկոտ է, բայց շուտ է մոռանում, թե ինչի համար էր նեղացել»:
Մաշան ասաց, որ որդու անվան ընտրությունը հետաքրքիր պատմություն ունի: Որոշված է եղել, որ անունը պետք է լինի Դանիել կամ Մարկ, բայց երբ առաջին անգամ գրկել է որդուն, հասկացել է` անունը պետք է լինի Արտյոմ:
Ըստ Մաշայի` որդու հետ շատ կապված են. «Ես գիտեմ, թե ինչ է կատարվում իր կյանքում, նա էլ գիտի, թե ինչ է կատարվում իմ կյանքում: Երբ մենք ցանկանում էինք Հայաստան գալ, բայց անձնագրային հարցերի պատճառով չէր ստացվում, ես նրան անկեղծ բացատրեցի ամեն ինչ: Արտյոմի հետ անկեղծ եմ, չեմ ստում նրան,- ասաց նա և հավելեց, որ որդու դաստիարակության հարցում բարդություններ չեն լինում: -Եթե ես լրիվ միայնակ լինեի, կողքիս չլինեին ծնողներս, քույրս, գուցե բարդ լիներ, բայց նրանք ինձ շատ են օգնում: Բարդ է Արտյոմի հետ կապված որոշումները միայնակ կայացնել: Ամենաբարդ որոշումը, որ կայացրել եմ` Հայաստանում ապրելու որոշումն էր»:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ