Բիլ Գեյթսը՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերով մարդկանց չիպավորելու մասին․ SBS News
International newsԲիլ Գեյթսը հերքել է այն տեղեկությունները, ըստ որոնց «տեխնոլոգիական մագնատը և բարերարը», որի հիմնադրամը միլիոնավոր դոլարներ է նվիրել կորոնավիրուսային պատվաստանյութերի և հետազոտությունների համար, մեղադրվում էր այդ պատվաստանյութերի միջոցով մարդկանց չիպավորելու մեջ, որով նա կկարողնար կառավարել մարդկությանը։ Նա այն անվանել է «դավադրության տեսություն»։ Գեյթսը, հարցում է անցկացրել հայտնի Yahoo News/YouGov հարթակում, որտեղ պարզ է դարձել, որ ԱՄՆ մեծահասակների 28%-ը հավատում է այդ «խեղված դավադրության տեսությանը»։ «Մենք պետք է հասնենք ճշմարտությանը», - «CBS News»- ն տված հարցազրույցի ժամանակ ասել է Microsoft-ի համահիմնադիր և «Bill and Melinda Gates» հիմնադրամի համանախագահ Բիլլ Գեյթսը: «Հուսով եմ, որ դա կհերքվի, երբ մարդիկ ստանան փաստերը», - ասել է նա՝ հավելելով, որ ցանկանում է վերջ տալ կորոնավիրուսային համաճարակին: Հիշեցնենք, որ փետրվարին «Bill and Melinda Gates Foundation»-ը հայտարարել էր, որ 100 միլիոն դոլար է նվիրաբերում պատվաստանյութի դեմ պայքարի և կորոնավիրուսի բուժման համար: