Թշնամին թողել է 100-ից ավելի դիակ, ոչնչացրել ենք 8 զրահամեքենա. Հրապարակվել է Սերժ Սարգսյանի արխիվային հարցազրույցը
Society«…Մարտակերտում, Ասկերանում, հատկապես Սրխավենդում թշնամին կրել է լուրջ կորուստներ: Գերի վերցրած տանկիստի վկայությամբ Սրխավենդում ոչնչացվել է 400 ազերի զինվոր, խփվել է 10 միավոր զրահատեխնիկա, թշնամուց խլել ենք S-72 մեկ տանկ, ետ ենք վերցել երկու զրահամեքենա, որ Սրխավենդում տվել էինք հակառակորդին:
Վերցրել ենք մեծ քանակությամբ հրազեն, մասնավորապես ԱԳՍ-17 տիպի զենք:
Ասկերանի տարածքում մեր տվյալներով թշնամին թողել է 100-ից ավելի դիակ, ոչնչացրել ենք 8 զրահամեքենա: Մեկ տանկ էր խփվել Մյուրիշեն-Նորշեն հատվածում: Չայլու-Թալիշ-Մադաղիս հատվածում թշնամին կորցրել է 60-ից ավելի զինվոր և 8 զրահամեքենա:
Կորուստներ ենք կրել նաև մենք: Խփվել է մեկ S-71 հրասայլ, բարեբախտաբար անձնակազմը չի տուժել: Թշնամին Թալիշում վերցրել է մեկ զրահամեքենա»:
Սա էլ է մեր հաղթական բանակի ոչ հեռավոր անցյալից մի դրվագ, որ տեղ է գտել դեռևս 1992 թվականին, այսինքն` պատերազմի ամենածանր ժամանակաշրջանում «Արցախ» թերթում հրապարակված հարցազրույցում`«Այո, թշնամին պետք է ոչնչացվի» վերնագրի ներքո:
Լրագրողը ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանից փորձում է պարզել ռազմական իրավիճակը Արցախում:
Պաշտպանության կոմիտեի նախագահի հարցազրույցը հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում ազատագրական պայքարի այդ ժամանակահատվածի մասին, ի ցույց դնում Արցախն ազատագրելու այն վճռականությունն ու կամքը, որ ունեին Հայրենիքի ազատագրությանը զինվորագրված նվիրյալները:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ