ԱՀԿ-ն հայտնել է, թե երբ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
SocietyԱՀԿ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների հարցերով տնօրեն Մայքլ Ռայանը հայտնել է, թե երբ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով կազմակերպության Թվիթերյան էջին։
Ռայանի խոսքերով, այն հնարավոր կլինի 2021 թվականի առաջին կիսամյակից ոչ շուտ: Նա նշել է, որ պատվաստանյութի մշակման գործընթացում առաջընթաց կա՝ հորդորելով իրատեսական լինել դեղամիջոցի ժամկետների սահմանման հարցում:
Մասնագետը նաև շեշտել է, որ ԱՀԿ-ն աշխատանքներ է տանում պատվաստանյութերի համընդհանուր հասանելիությունն ապահովելու ուղղությամբ․ «Այս համաճարակի դեմ պատվաստանյութը ոչ հարուստների համար է, ոչ աղքատների, այն բոլորի համար է»,-ասել է նա: