Պուտինն առաջին անգամ խոսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բախումների մասին
International newsՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ խոսել է Հայաստան և Ադրբեջանի սահմանին բախումների մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Այսօր Ռուսաստանի ղեկավարը տեսակոնֆերանս է անցկացրել ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ: Կոնֆերանսի մեկնարկին նա առաջարկել է քննարկման համար մի քանի թեմա:
Խոսելով մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին՝ Պուտինը նշել է դա Ռուսաստան համար շատ զգայուն հարց է:
Քննարկմանը խոսվել է նաև ԱՊՀ երկրների հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին, իսկ Շոյգուն զեկուցել է նաև ռազմածովային ուժերի շքերթի նախապատրաստական աշխատանքների մասին: