Վանդալիզմ. Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի պատերը պատել են ադրբեջանական գրություններով
International newsԼոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն իր խորը մտահոգությունն է հայտնում վանդալիզմի առիթով, որը տեղի է ունեցել հուլիսի 23-ին, Սան Ֆրանցիսկոյի Քրուզյան-Զեթարյան հայկական դպրոցում և հարակից Համայնքային կենտրոնում։ Կառույցի դրսի պատերն ամբողջությամբ պատված են ադրբեջանական գրություններով։ Կրթական հաստատության նկատմամբ վանդալիզմը վկայում է փաստի մասին, որ Կալիֆորնիայի հայ համայնքը զոհ է դարձել ատելության հողի վրա իրականացված հանցագործության՝ ադրբեջանցիների կողմից։
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը խստորեն դատապարտում է վանդալիզմի փաստը և ատելության դրսևորումները՝ հայկական կրթական հաստատության և Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի ամբողջ տարածաշրջանի հայկական համայնքի նկատմամբ։ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հույս է հայտնում, որ իրավապահ մարմինները պատշաճ հետաքննություն կիրականացնեն, կբացահայտեն և կպատժեն հանցագործներին։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ