Պակիստանցի տղամարդը հրկիզել է եղբոր 14-ամյա դստերը՝ իր որդու հետ չամուսնանալու համար
International newsՊակիստանի Փենջաբ նահանգի բնակիչն այրել է իր 14-ամյա զարմուհուն այն բանից հետո, երբ վերջինիս հայրն արգելել է նրան ամուսնանալ իր եղբորորդու հետ հետ: Այս պատմությունը հրապարակել է The Mirror-ը:
Մերժվելով՝ Մուհամեդ Յակուբը թաքնվել է եղբոր տանը և սպասել այնքան ժամանակ, մինչև որ Սադիան տանը միայնակ է մնացել, ապա բենզին է լցրել վերջինիս վրա և այրել: Դրանից հետո տղամարդը փախուստի է դիմել՝ թողնելով զարմուհուն ծանր վիճակում:
Աղջկան հաջողվել է դուրս գալ փողոց և օգնություն խնդրել: Նրան շտապ հոսպիտալացրել են, սակայն աղջիկը մահացել է հիվանդանոցում: Ընտանիքը փորձել է թաքցնել 14-ամյա պակիստանուհու մահվան իրական պատճառը՝ ստելով, թե նա այրվածքները ստացել է պայթյունի հետևանքով: Այնուամենայնիվ, իրավապահ մարմինները բացահայտել են ճշմարտությունը և ձերբակալել Սադիայի հորեղբորը, ով, ի վերջո, խոստովանել է իր մեղքը: