ՌԴ Արմավիր քաղաքում տեղի է ունեցել հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպում
International newsՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում տեղի է ունեցել հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության մամլո ծառայությունը:
Հանդիպման մասնակիցները դատապարտեցին Մոսկվայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և միաձայն կարծիք հայտնեցին, որ ոչ մի դեպքում չպետք է ենթարկվել սադրանքներին, և անհրաժեշտ է Արմավիրում խաղաղությունն ու ներդաշնակությունը պահպանել համատեղ ջանքերով: Համայնքի ներկայացուցիչները պայմանավորվել են մշտական կապի մեջ լինե՝ բացառելու բոլոր տեսակի սադրիչ իրավիճակները:
Հանդիպման ավարտին ադրբեջանական կողմը, որի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպումը, շնորհակալություն է հայտնել հայ համայնքին ՝ հանդիպումը կազմակերպելու հնարավորության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ