Ֆրանսիայում ձերբակալվել է Նանտի Սուրբ Պետրոսի և Պողոսի տաճարի միտումնավոր հրկիզման մեջ կասկածվողը
International newsՖրանսիայի իշխանությունները ձերբակալել են Նանտի Սուրբ Պետրոսի և Պողոսի տաճարի միտումնավոր հրկիզման համար կասկածվող տղամարդուն, որը տաճարում որպես կամավոր էր աշխատում, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ 39-ամյա ռուանդացուն միտումնավոր հրկիզման մեղադրանք է ներկայացրել:
Հայտնի է, որ տղամարդը ձերբակալվել և հետո ազատ էր արձակվել անցած շաբաթ: Սակայն հետաքննության ընթացքում նոր մանրամասների ի հայտ գալուց հետո նրան կրկին ձերբակալելու անհրաժեշտություն է առաջացել:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Ֆրանսիայի խոշորագույն գոթական տաճարներից մեկում, որի հետևանքով անգին մասունքներ են ոչնչացվել, ավերվել է երգեհոնը և արևելյան ճակատամասի ապակենկարը:
Տաճարում բռնկման երեք օջախ էր հայտնաբերվել, սակայն ներխուժման հետքեր չէին նկատվել:
Այժմ դիտարկվում է շենքի հրդեհման վարկածը: