Սերխիո Ռամոսը 4-րդ անգամ հայր է դարձել
Sport«Ռեալ Մադրիդի» ավագ Սերխիո Ռամոսը 4-րդ անգամ հայր է դարձել։ Նա սոցիալական ցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել կնոջ՝ Պիլար Ռուբիոյի հետ և հայտնել որդու՝ Մաքսիմո Ադրիանոյի լույս աշխարհ գալու լուրը։
«Մեծ ուրախությամբ ուզում եմ ձեզ ներկայացնել Մաքսիմո Ադրիանոյին։ Նա ծնվել է 18։56 րոպեին ու կշռում է 3,270 կգ։ Մայրիկն ու երեխան կատարյալ վիճակում են։ Պիլար Ռուբիո, միշտ հպարտ եմ քեզնով իմ կյանքում։ Սիրում եմ քեզ խելագարի պես»,-գրել է Ռամոսը։