Ինչ փոփոխություններ են սպասվում նոր Սահմանադրությամբ․ «Ժողովուրդ»
Analysis«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Թերեւս փետրվարին ձեւավորված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ակտիվ աշխատում է, սակայն մինչեւ այժմ որեւէ փաստաթուղթ առկա չէ: Դրա փոխարեն մասնագիտական հանձնաժողովն արդեն երկու անգամ հանրային քննարկում է անցկացնել եւ շարունակում է քննարկումները նաեւ մասնագիտական հանձնաժողովի ձեւաչափով: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չնայած քննարկված ու համաձայնություն ստացած կետեր կան, սակայն էական հարցերի շուրջ մասնագիտական հանձնաժողովի անդամները դեռ չունեն միասնական մոտեցում: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջին եւ գլխավոր հարցերից մեկը, որի շուրջ կարողացել են արդեն համաձայնության հասնել, կառավարման մոդելի հարցն է, եւ որոշում է կայացվել, որ Հայաստանում կառավարման մոդել չի փոխվելու: Այսպիսով, 2015 թվականին ընտրված խորհրդարանական հանրապետության մոդելը կպահպանվի, սակայն դրա փոխարեն արդեն որոշվել է, որ կհանվի բոնուսների միջոցով խորհրդարանում մեծամասնություն ձեւավորելու դրույթը: Սակայն, մեր տեղեկություններով, այս հարցի վերաբերյալ որոշումը հեշտ չի ստացվել, եւ շատերն այն ռիսկային են համարել, սակայն կարծիք է հնչել, թե հենց դա է բխում խորհրդարանական մոդելի տրամաբանությունից: