Ինչպես է իրեն զգում Պուտինը կորոնավիրուսով վարակված Լուկաշենկոյի հետ գրկախառնությունից հետո
International newsԿրեմլում արձագանքել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կորոնավիրուսով վարակվելու մասին լուրերին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պետության ղեկավարն առողջ է և շարունակում է աշխատել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ոտքի վրա, ասիմպտոմ հաղթահարել է կորոնավիրուսը։
«Մի անհանգստացեք. նախագահը լավ է: Աշխատանքային գրաֆիկը շարունակվում է»,-ասել է Պեսկովը, պատասխանելով Ռուսաստանի նախագահի առողջական վիճակի մասին հարցին:
Հիշեցնենք, որ վերջին անգամ՝ հունիսի 30-ին՝ Ռժևի հուշահամալիրի բացման արարողության ժամանակ երկու երկրների ղեկավարները գրկախառնվել են, իսկ մինչ այդ՝ հունիսի 24-ին, հանդիպել են Մոսկվայում՝ Հաղթանակի շքերթի ժամանակ: