Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայ­տա­րա­րու­թյուն­ներ անե­լը գե­րա­զանց է ստաց­վում, ին­չը չես ասի գործ անե­լու մա­սին. «Փաստ»

Analysis

«Փաստ» օրաթերթը գրում է

Սևանա լիճը կարևոր տեղ է զբաղեցնում աշխարհի խոշոր, բարձր-լեռնային, քաղցրահամ լճերի շարքում: Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է։

Իր հարակից տարածքով Սևանը կազմում է «Սևան» ազգային պարկի մաս, որը ստեղծվել է 1978 թվականին: Հիմնական նպատակն էկոհամակարգի, ջրային ռեսուրսների, էնդեմիկ ձկների պահպանումն է: Լիճն ամբողջությամբ ներառված է պահպանվող գոտու տարածքում (342,920 հա): Եվ պատահական չէ, որ Սևանա լճի առողջացման և ամբողջ էկոհամակարգի պահպանման ու բարելավման գործը կառավարվում է պետական մակարդակով։

Լիճն ունի էներգետիկ հսկայական ռեսուրսներ, որոնց շահագործման համար միջոցառումներ են կատարվել 20-րդ դարի առաջին քառորդից սկսած։ Տարիներ շարունակ Սևանի ջուրն օգտագործվել է ոչ միայն էներգիա ստանալու, այլև ոռոգման նպատակներով։

Բացի այդ, լճի ափամերձ գոտին զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունի, քանի որ մեծ թվով զբոսաշրջիկների գրավում են հատկապես լեռնային քաղցրահամ լճերը, ուղղակի մեզ մոտ դեռևս զարգացած չեն համապատասխան ենթակառուցվածքները։

Սակայն հիմնական հարցն այն է, որ լճին չպետք է վերաբերվել միայն սպառողի տրամաբանությամբ և փորձել միայն օգուտներ քաղել նրանից, այլ անհրաժեշտ է լուրջ ջանքեր գործադրել այն պահպանելու ուղղությամբ։ Այս տեսանկյունից ոչ պատշաճ վերաբերմունքի արդյունք է, որ այսօր լիճը կանգնած է էկոլոգիական բազմաթիվ խնդիրների առաջ։

Գլխավոր խնդիրներից է լճի ջրի մակարդակի իջեցումը, որին զուգահեռ տարիներ շարունակ եղել է բացասական ներգործություն կենցաղային և այլ կեղտաջրերի ներհոսքի պատճառով: Տարիների արդյունքում նվազել է նաև լճի ձկնային պաշարը, ջրի որակական հատկանիշների անկում է գրանցվել։

Եվ պատահական չէ, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Սևանա լիճը կանաչել է, ու ակտիվացել են կապտականաչ ջրիմուռները, որոնց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ։ Մասնագետները կարծում են, որ Սևանա լճի զանգվածային կանաչումը կախված է ոչ միայն բարձր ջերմաստիճանից, այլև լճում կենսածին տարրերի առկայության չափից։ 

Եվ ուշադրություն պետք է դարձնել, որ ծաղկելուց հետո ջրիմուռներն իջնում են ջրի հատակ՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ հաջորդ տարի էլ կանաչելու համար:

Լճի կանաչումը կանխելու վերաբերյալ միջոցառումներ ձեռնարկելու մասին քննարկումները գալիս են դեռևս անցած տարվանից, երբ հարցը մեծ հանրային արձագանք ստացավ, և բնապահպանները բարձրաձայնում էին, թե պետք է ակտիվ աշխատանքներ ձեռնարկվեն լիճը աղետից փրկելու համար։

Հատկանշական է, որ դեռևս 2019 թվականի մայիսին «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ժամանակ վարչապետ Փաշինյանն անդրադարձել էր Սևանի խնդրին՝ ընդգծելով, թե իրենց համար առաջնահերթություն են ՀՀ-ի համապատասխանեցումը բնապահպանական լավագույն միջազգային չափանիշներին, որն իրենցից պահանջում է երկարատև քրտնաջան աշխատանք և այդ աշխատանքը մինչև վերջ իրականացնելու բավարար կամք։

Թվում էր, թե ահա շուտով քայլեր են ձեռնարկվելու լճի էկոլոգիան բարելավելու ուղղությամբ։ Եվ այս հարցում Հայաստանը կարող էր աջակցություն ստանալ նաև իր միջազգային գործընկերներից։ Անցյալ տարվա հուլիսին Հայաստան կատարած այցի շրջանակներում անգամ Սևան այցելեց ԵՄ խորհրդի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Տուսկը, որը խոստացավ, թե ԵՄ-ն ֆինանսական աջակցություն կտրամադրի «կապուտաչյա գեղեցկուհու» համար։ Սակայն թե հետո ինչ եղավ այս թեմայի ճակատագիրը, մնում է հարցական։

Ինչպես տեսնում ենք, ՀՀ իշխանությունների մոտ հայտարարություններ անելը գերազանց է ստացվում, բայց երբ խնդիրը հասնում է գործին, նրանք թերանում են։ Եվ սա մասնավորապես վերաբերում է նաև Սևանի խնդրին։

Մեկ տարի ժամանակահատվածը բավարար էր լճի մաքրման և էկոլոգիայի բարելավման ուղղությամբ հսկայական աշխատանքներ տանելու համար, ինչը չի արվել։ Նույնիսկ չի հաջողվել լճի մակարդակի բարձրացում ապահովել. հուլիսի 29-ի դրությամբ լճի մակարդակը 1900,76 մ է, ինչը 2 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: 

Բնապահպանական հիմնախնդիրները չպետք է անուշադրության մատնվեն, և այս հարցում քանի դեռ իրավիճակն աղետալի չէ, իշխանություններն ինչքան շուտ սթափվեն, այնքան լավ։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor