Բամբասկոտ կնոջ կերպարում հայտնված ապատեղեկատվության «զակազչիկները» երազախաբ են լինելու՝ ԲՀԿ-ից ոչ ոք չի պատրաստվում հեռանալ...Պետրոս Կոստանյան
BlogՊետրոս Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Վերջերս ԲՀԿ-ի շուրջ ձևավորվող ապատեղեկատվության «զակազչկները» մոլագարին հատուկ վարքագիծ են դրսևորում: Ցանկալին իրականության տեղ դնելու մոլուցքը վերջնականապես բացահայտում է այդ շրջանակների վախերն ու թերարժեքությունը: Գոռում-գոչում էին, թե ԲՀԿ-ն լքելուն են մի շարք պատգամավորներ, անգամ կոնկրետ անուններ էին շրջանառում, բայց արի ու տես, որ ոնց փուչ կային, այդպես էլ մնացել են: Հենց այն ԲՀԿ-ականները, ում անունները շրջանառվում էին, երեկ երեկոյան տարածեցին հաղորդագրություններ, որ այդ խոսակցությունները կեղծ են, հնարածին և որ իրենք չեն պատրաստվում լքել կուսակցության շարքերը: Անգամ այս պաշտոնական հերքումներից հետո, նորաթուխ կուսակցապետը շարունակում է պատվերներ իջեցնել այս թեմայով և թերթերից մեկը կրկին գրեց, թե ԲՀԿ-ից արտահոսք է սպասվում: Լավ ինչքան անտաղանդ պետք է լինի գործիչը, որ նման պրիմիտիվ գործելակերպով փորձի իր կուսակցության դերը բարձրացնել: Հանգստացեք ու նստեք տեղներդ, ձեր սին խոսակցությունները բամբասկոտ կնոջ ռեպերտուարի «մատերիալ» են, այդպես քաղաքականությամբ են զբաղվում:
Ուրեմն կամ լրջանում եք և ձեր գործով եք զբաղվում, կայացնում եք ձեր ուժը, կամ էլ եթե այսպես շարունակեք ուղղակի ոտատակ եք ընկնելու մաշվեք գնաք:
Հա ու սա վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր ԲՀԿ-ի մասին անգամ երազներ են սկսել տեսնել, մեկ-մեկ աճող ռեյտինգից անգամ վեր են թռնում: Սառը ցնցուղ ընդունեք, կսթափվեք՝ ԲՀԿ-ից ոչ ոք չի հեռանալու, ԲՀԿ-ն դեռ շատ անելիքներ ունի, ի վերջո ժողովուրդն իր վստահության քվեն հենց դրա համար էլ տվել է...