Ֆրանսիայում վերսկսում են Դեպարդյեի դեմ բռնաբարության գործով հետաքննությունը
International newsFrance-Presse-ը՝ դատախազությունում աղբյուրի վկայակոչմամբ գրում է Ֆրանսիայում դատախազությունը հայց է ուղարկել քննիչ դատավորին՝ վերսկսելու բռնաբարության հետաքննությունը, որում մեղադրվում է դերասան Ժերար Դեպարդյեն:
Դերասանուհին, որը 2018-ին հայց էր ներկայացրել Դեպարդյեին, կրկին կապվել է իրավապահների հետ: Գործակալությունը նշում է, որ քաղաքացիական հայց ներկայացնելը՝ նշանակում է քննության գրեթե ավտոմատ սկիզբ:
Դերասանուհին, որի ով լինելը չեն հայտնում, ասում է, որ Դեպարդյեն ոտնձգություններ է կատարել նրա նկատմամբ, երբ նա գնացել է Դեպարդյեի տուն` պիեսի ոչ պաշտոնական փորձի համար: Այնուհետև կատարվել են բազմաթիվ ստուգումներ և հարցաքննություններ, սակայն քննիչները չեն գտել մեղադրանք առաջադրելու հիմքեր, հիշեցնում է ՏԱՍՍ-ը: Հետաքննությունը կարճվել էր 2019-ին։
Ժերար Դեպարդյեն Ռուսաստանի քաղաքացի է եղել 2013 թվականից: Այնուհետև նա ստացել է մշտական բնակության թույլտվություն Սարանսկում, բայց 2018 թվականին նա կրկին տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ևս քաղաքացիություն ունի: