Ուկրաինացի հաղորդավարուհուն որդու աչքի առաջ ծեծել են և փորձել բռնաբարել. տեսանյութ
International newsՈւկրաինայում, Մարիուպոլից Կիև մեկնող գնացքում, որդու աչքի առաջ ծեծել և փորձել են բռնաբարել հաղորդավարուհի Անաստասիա Լուգովայային: Այս մասին ինստագրամյան իր օգտահաշվում տեղեկացրել է հենց տուժողը:
Գիշերը գնացքում հաղորդավարուհու և նրա որդու առանձնասենյակ է մտել անծանոթ տղամարդ և սկսել է հարվածել կնոջը: Հաղորդավարուհին արթնանալով, տեսել է, որ տղամարդը մերկ է: Նա սկսել է բղավել, արթնացել է նրա փոքրիկ որդին և նույնպես սկսել է գոռալ և խնդրել «չծեծել մայրիկին»: Տղամարդը փորձել է հարվածել երեխային, բայց հաղորդավարուհուն հաջողվել է կանգնեցնել նրան: Սակայն տղամարդը չի համաձայնել լքել սենյակը առանց կնոջ:
Այդ ժամանակ Լուգովայան համոզել է տղամարդուն դուրս գալ սենյակից, որպեսզի որդին ոչինչ չտեսնի, անծանոթը համաձայնել է և հաղորդավարուհուն տարել է իր առանձնասենյակ: Սակայն տղան շարունակել է բարձր բղավել: Այդ ժամանակ հաղորդավարուհին որդուն հանգստացնելու պատրվակով լքել է հարձակվողի առանձնասենյակը և որդու հետ ոտաբոբիկ վազել ուղեկցորդուհու մոտ: Սակայն գնացքի աշխատակցուհին քնած է եղել և միանգամից չի հասկացել թե ինչ է կատարվում: Այդ ժամանակ Լուգովայան արագ անցել է հարևան վագոն, որտեղ նրան օգնել են թաքնվել տղամարդուց:
Посмотреть эту публикацию в Instagram
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ