Խաղաղ օվկիանոսի անմարդաբնակ կղզիներից մեկում SOS նշանի օգնությամբ հնարավոր է եղել երեք մարդու կյանք փրկել (լուսանկար, տեսանյութ)
TVԽաղաղ օվկիանոսում գտնվող անմարդաբնակ կղզիներից մեկում SOS նշանի օգնությամբ հնարավոր է եղել երեք մարդու կյանք փրկել, հայտնում է CNN-ը։
Աղբյուրը մանրամասնում է, որ տղամարդիկ անցած շաբաթ մոտորանավակով Միկրոնեզիայի կղզիներում Փուլավաթից Փուլափ 42 կիլոմետր հեռավորությամբ ճանապարհորդության են մեկնել, սակայն չեն հասել իրենց նշանակետին, ուստի՝ փրկարարները սկսել են որոնողական աշխատանքները։ Երեք ժամ տևած գործողություններից հետո ԱՄՆ ռազմաօդային օժերի ինքնաթիռից ավազի վրա պատկերված նշան են նկատել։
«Ներքևում կղզի, SOS նշանը և հենց լողափին նավակ տեսանք։ Այդտեղից Ավստրալիայի ռազմածովային ուժերին ենք զանգահարել, քանի որ նրանք մոտակայքում երկու ուղղաթիռ ունեին, որոնք կարող էին վայրէջք կատարել կղզու վրա»,- նշել է օդաչուն։
Ավելի ուշ ուղղաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել լողափին և տղամարդկանց հաց ու ջուր հասցրել։