«Չեմ հավատում, որ ողջ եմ մնացել». Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ աղետալի պայթյունից
International newsԼիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից:
«Ես մի քանի մետր հեռավորության վրա էի գտնվում Լիբանանի էլեկտրաէներգիայի հաստատությունից, որը նավահանգստի հենց մոտակայքում է: Դուրս եկա մեքենայիցս, վազեցի դեպի շինություններից մեկի մուտքը և քիչ անց միայն հասկացա, որ այն ավերվել է: Հետո փորձում էի ծնողներիս զանգահարել, բայց որևէ մեկի հետ կապվել չէի կարողանում: Չեմ հավատում, որ ողջ եմ մնացել»,- Al Jazeera-ի հետ զրույցում պատմել է ականատես Նադա Համզան:
Լիբանանյան բանակի պաշտոնաթող մի գեներալի էլ տեղի ունեցածը Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերն է հիշեցրել:
«Սա աղետ է: Փողոցներում ամենուրեք փշրված ապակիներ էին, և դու փողոցների բոլոր անկյուններում բազմաթիվ վիրավոր մարդկանց ես տեսնում»,- նշել է Խալեդ Համադը, որը պայթյունի պահին դեպքի վայրից կես կիլոմետր հեռավորության վրա է եղել:
Լիբանանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ վիրավորները շատ-շատ են, ըստ ընթացիկ տվյալների՝ մոտ 4000:
«Հոսպիտալները լեփ-լեցուն են, այն մարդկանց, որոնք վիրահատական միջամտության կարիք չունեն, պետք է տեղափոխել Բեյրութի կենտրոնում գտնվող հյուրանոցներ»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ նշել է նախարարը:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ