Քյարամյանը տեռոր է արել Գառնիկ Իսագուլյանի որդու նկատմամբ, վերջինս ազատվել է
AnalysisԴեռեւս մեկ տարի առաջ լրատվամիջոցներում տեղեկություն սփռվեց, որ Ազգային անվտանգության կուսացության ղեկավար Գառնիկ Իսագուլյանի որդուն՝ Սամվել Իսագուլյանին ուզում են ազատել Ազգային անվտանգության ծառայությունում աշխատանքից: Որդուն ասել էին՝ հայրդ ընդդիմադիր է, ուստի անելիք չունես համակարգում, պետք է հեռանաս: Իսագուլյանը, սակայն այս տեղեկությունը հերքում էր՝ լավատեսորեն կարծելով, որ 37 թիվը չէ, որ հոր հայացքների համար որդուն հեռացնեն, որ 37 թվին Մոլոտովի կինը գնդակահարության համար բանտում էր, բայց Մոլոտովն արտգործնախարար էր:
Մոտ մեկ տարի առաջ ԱԱԾ-ի իր ղեկավարությունը, ըստ տեղեկությունների, տղային հորդորել էին՝ հայրդ իշխանությունների դեմ է, արմատական ընդդիմադիր, ուստի պետք է հեռանա: Սակայն տղան հակադարձել է, որ ինքն իր ծառայությունն է իրականացնում եւ հոր հայացքներն իր ծառայության վրա չեն ազդում: ԱԱԾ ղեկավարությունն էլ նրան որես <աքսոր>> գործուղում է սահմանային ծառայության՝ Վարդենիս, որպեսզի երիտասարդ կադրը հիասթափվի իր աշխատանքից եւ ինքնակամ հեռանա, բայց սրանով էլ իշխանությունների ցանկությունը չի կատարվում, տղան բարեխղճորեն իր ծառայությունն է իրականացնում մինեւ այն պահը, երբ ԱԱԾ տնօրեն է նշանակվում Արգիշտի Քյարամյանը:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ