Արտակարգ դրություն՝ վերջին անգամ. «Ժողովուրդ»
Analysis«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության ժամկետն օգոստոսի 12-ից կերկարաձգվի եւս մեկ ամսով, բայց մի շարք սահմանափակումներ կվերանայվեն, օրինակ՝ հանրահավաքների ու հանրային միջոցառումների արգելքները: Այս մասին երեկ՝ պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ, հայտնեց պարետ Տիգրան Ավինյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս իր օգոստոսի 5-ի համարում հայտնել էր, որ չնայած Արդարադատության նախարարությունը կառավարության հետ համատեղ գրեթե ավարտել է քննարկումները եւ առաջիկայում կներկայացնի նախագիծ, որը հնարավորություն կտա կորոնավիրուսային պայմաններում աշխատանքները կազմակերպել առանց արտակարգ դրությունը երկարացնելու, սակայն ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանը հակված է այն եւս մեկ անգամ երկարաձգելուն: