ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կարծես սարսափելի երազ լիներ». նոր կադրեր Բեյրութում պայթյունի ժամանակ տեղի ունեցած հարսանեկան նկարահանումից
TVՀարսնացու Իսրաա Սեբլանին պատմել է Բեյրութում պայթյունի ժամանակ հարսանեկան նկարահանման մասին, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը:
Նա խոստովանել է, որ այդ պահին չի հասկացել, որ ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել: «Մենք ծուխ նկատեցինք երկնքում, երկնքի գույնը սկսեց փոխվել:
Մենք հասկացանք, որ ինչ-որ բան է այրվում, սակայն չէինք մտածում, որ դա կարող էր պայթյուն լինել: Վայրկյաններ անց պայթյունի հարվածի ալիքը մեզ տապալեց: Այն գեղեցիկ վայրը, որտեղ մեր նկարահանումն էր ընթանում, վերածվեց ուրվական քաղաքի: Շուրջբոլորը փոշի էր, կոտրված ապակիներ, մարդիկ բղավում էին, արնահոսում: Կարծես սարսափելի երազ լիներ»,-պատմել է Իսրաան:
Աղջիկը Լիբանան էր մեկնել ԱՄՆ-ից ամուսնանալու նպատակով: Այդ օրվան նա պատրաստվել էր 3 շաբաթ, օրուգիշեր:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ