Բիլ Գեյթսը կորոնավիրուսից ավելի վտանգավոր աղետ է կանխատեսել
International newsԱմերիկացի գործարար Բիլ Գեյթսը շրջակա միջավայրի աղտոտման ու կլիմայական փոփոխությունների հետևանքներն անվանել է ավելի սարափելի աղետ, քան կորոնավիրուսը: Այս մասին հայտնում է Լենտան:
Միլիարդատերն իր բլոգում գրել է, որ կլիմայական աղետը տեղի կունենա արդեն առաջիկա տասնամյակում:
Microsoft-ի հիմնադիրը գտնում է, որ արդեն տասնյակ տարիներ անց էկոլոգիայով պայմանավորված համաշխարհային ճգնաժամը կցնցի մոլորակը:
Գեյթսը գրել է, որ մարդկությունը պետք է սպասի մահացության թվի մեծացման և տնտեսական դժվարությունների․ «Որքան էլ սարսափելի լինի պանդեմիան, կլիմայական փոփոխությունները կարող են ավելի վատը լինել»,-նշել է նա՝ նախազգուշացնելով, որ պետք է արմատապես նվազեցնել մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի ծավալը:
Բացատրելով նոր աղետի վտանգավորությունը, Գեյթսը հայտարարել է, որ էկոլոգիայի վատթարացման դեպքում մահերն ու տնտեսական խնդիրները մարդկությանը շատ ավելի երկար կհետապնդեն, քան կորոնավիրուսի համաճարակը:
Նրա գնահատմամբ՝ 40 տարում ջերմաստիճանի բարձրացման արդյունքում մահացությունը մոլորակի վրա կհամեմատվի կորոնավիրուսից մահացության ցուցանիշի հետ, մոտ 14 մահ 100 000 բնակչի հաշվով: