Վրաստանի ներքին գործերի փոխնախարարն այցելել է Ախալքալաք
International newsԱխալքալաքում 27_ամյա երիտասարդի սպանությունից հետո իրավիճակը լարվել էր,հաջորդել էին հրդեհումներ, վթարներ ու ծեծկռտուքներ։
Ականատեսներից մեկը Tert.am-ին հայտնեց,որ այս պահին ոստիկանությունը շարունակում է հսկել քաղաքը։
Ախալքալաք է այցելել նաև Վրաստանի ներքին գործերի փոխնախարարը։
Վլադիմիր Բորցվաձեն հայտնել է. «Այստեղ կենտրոնացված են ոստիկանության ուժերը, որոնք տեղում իրականացնում են կանխարգելիչ միջոցառումներ, որպեսզի պաշտպանված լինի հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը»։
Փոխնախարարը նաև հայտնել է,որ փաստերի առթիվ ընթանում է հետաքննություն։