Որ հիվանդություններից են ամենից շատ մահանում Հայաստանում․ «Ժողովուրդ»
Analysis«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում այս տարվա առաջին կիսամյակում մահացել է 14 հազար 417 մարդ: Մահվան դեպքերի պատճառների ցանկի առաջին հորիզոնականում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, որից այս տարվա վեց ամիսներին մահացել է 7827 մարդ: Սրտանոթային հիվանդությունների մահվան դեպքերը մեկ տարվա ընթացքում ավելացել են 607-ով: Բացի այս, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հունվարին մահացել է 1461 մարդ, փետրվարին՝ 1394, իսկ հունիսին՝ 1428 մարդ: