Պուտինի աղջիկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ մասնակցելով փորձարկմանը
International newsՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնել է հենց Պուտինը:
«Իմ դուստրերից մեկը պատվաստվել է: Այսինքն, նա մասնակցել է փորձարկմանը»,-ասել է նա կառավարության հետ խորհրդակցության ժամանակ, որտեղ հայտարարել է առաջին ռուսական պատվաստանյութի գրանցման մասին:
Պուտինը նաև տեղեկացրել է, որ պատվաստանյութն ընդունելուց հետո իր դուստրը 38 աստիճան ջերմություն է ունեցել, իսկ հաջորդ օրը՝ 37: