Թուրքիայում մահացել է ամենաազդեցիկ գործարարներից մեկի` Մաթիլդ Մանուկյանի միակ ժառանգը
International newsՕգոստոսի 6-ին 80 տարեկան հասակում մահացել է Թուրքիայի Հանրապետության պատմության ամենահաջողակ կանանցից, «Հարկերի չեմպիոն» և «Հասարակաց տների թագուհի» տիտղոսը ստացած Մաթիլդ Մանուկյանի որդին՝ Քերոփե Չիլինգիրը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Քերոփե Չիլինգիրի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլի Ֆերիքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում։ Նրա մարմինը հողին է հանձնվել Ֆերիքյոյի հայկական գերեզմանատը։
Նշենք, որ Մաթիլդ Մանուկյանը 20-րդ դարի ամենաազդեցիկ կին գործարարներից մեկն է համարվում: Նրա հսկայական կարողությանը իր մահից հետո ժառանգել էր որդին։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ