Հետաքրքիր մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյանի վերջին այցից. «Հրապարակ»
Analysis«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 10-ին ՀՀ կառավարությունից բոլոր լրատվամիջոցները հաղորդագրություն ստացան, որ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Նիկոլ Փաշինյանը շրջել է նաև ճաշարանում, ողջունել նախաճաշող զինծառայողներին և ծանոթացել ճաշացանկին, որը համապատասխանում է Զինված ուժերում ներդրվող նոր սննդակարգին։ Կառավարության ղեկավարն անձնվեր ծառայությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների խրախուսել է նվերներով և մաղթել խաղաղ ծառայություն»։
Բայց մեր ուշադրությունը գրավեց այն, որ զորամաս այցելելիս վարչապետին չէին ուղեկցում ոչ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ոչ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը։ Մինչդեռ, այս պաշտոնյաների ներկայությունը՝ զորամասեր այցելելիս պարտադիր է համարվում, եթե հատկապես այցելողը պետության ղեկավարն է։ Սա արարողակարգային պահանջ է։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ