Ինչ են հրապարակում հայերը TikTok-ում (տեսանյութեր)
TVՀայաստանում հայտարարված արտակարգ դրությունից հետո հատկապես երիտասարդների շրջանում լայն տարածում գտավ «Տիկ Տոկ» հավելվածը:
Ձեզ ենք ներկայացնում ամենաօրիգինալ ու հայտնի «տիկտոկահայերից» մի քանիսին:
«Kingruzie» անունով օգտատերը «Տիկ Տոկ»-ում ունի մոտ 35 հազար հետևորդ: Իր վառ արտաքինով տարբերվող Ռուզաննա Բարսեղյանը հաճախ կիսվում է պարային հոլովակներով, երբեմն էլ ուղղակի կադրեր է հրապարակում իր առօրյայից:
Հավելվածում հայտնի օգտատերերից է նաև «Alex.alexiss»-ը, ով հիմնականում կիսվում է զվարճալի հոլովակներով կամ նմանակում է հայ հայտնիներին: Օգտատերն ունի 30 հազար հետևորդ:
Թվում է` համեղ ուտեստների բաղադրատոմսերը, Շամշադինի բարբառն ու «Տիկ Տոկ»-ում հայտնի լինելն անհամատեղելի են, սակայն, պարզվում է, որ ռուսաստանաբնակ վլոգեր Աֆինա Գրիգորյանին հաջողվել է դա հնարավոր դարձնել:
Աֆինան ունի մոտ 15 հազար հետևորդ, ովքեր մեկնաբանություններում հաճախ անկեղծանում են` իրենց ավելի շատ դուր է գալիս աղջկա շամշադինյան բարբառը, քան հենց պատրաստած ուտեստները:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ