Պուտինը հայտնվել է ֆրանսիական հայտնի պարբերականի շապիկին՝ սուպերգործակալ Ջեյմս Բոնդի կերպարով
International newsՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնվել է ֆրանսիական հայտնի Liberation պարբերականի շապիկին: ՌԴ նախագահին պատկերել են սուպերգործակալ Ջեյմս Բոնդի կերպարով` ձեռքին ատրճանակի փոխարեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:
Շապիկին գրված է. «Վաղը երբեք չի մեռնի»:
Ֆրանսիացի լրագրողները նշել են, որ պատվաստանյութի գրանցման մասին հայտարարությամբ Պուտինը ցանկանում էր «ամբողջ աշխարհին անակնկալի բերել»: Միևնույն ժամանակ նշվում է, որ պատվաստանյութը փորձարկումների վերջին փուլը դեռևս չի անցել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կառավարության անդամների հետ խորհրդակցության նիստը բացելով, հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին:
Նշվում է, որ այն «Սպուտնիկ V» («Спутник V») անվանումն է ստացել՝ 1957 թվականին արձակված Երկրի առաջին արհեստական արբանյակի անվան նմանությամբ։