Սեթյենը կազատվի «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից. Sport.es
SportԿիկե Սեթյենը շուտով կազատվի իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից, գրում է Sport.es֊ը: Սեթյենը ստանձնել է «Բարսելոնայի» ղեկավարությունը 2020 թվականի հունվարին: «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդը արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն է, ով նախկինում աշխատում էր Լոնդոնի «Տոտենհեմում»: Պոչետինոյի թեկնածությունը կհաստատեն «Բարսելոնայի» լավագույն ֆուտբոլիստները: Ինչպես հաղորդվում է, Պոչետինոն կարող էր հունվարին ստանձնել ակումբի ղեկավարությունը, բայց այն ժամանակ նա կատալոնացիների մեկ այլ թիմի՝ «Էսպանյոլի» մարզիչն էր և որոշ «հեգնական հայտարարություններ» էր արել «Բարսելոնայի» վերաբերյալ»։