Աշխարհի չեմպիոն Միխայիլ Ալոյանը ՌԴ-ում պատգամավորի թեկնածություն է առաջադրել
SportԱշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 2012թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ռուսաստանցի բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը հայտարարել է Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի քաղաքային խորհրդի պատգամավորների ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին:
Ցանկանում եմ հետագայում ևս օգտակար լինել իմ քաղաքին և երկրին: Հուլիսի 25-ին ես գրանցվել եմ որպես Նովոսիբիրսկ քաղաքի քաղաքային խորհրդի պատգամավորի թեկնածու: Այս քաղաքում ընտանիքիս հետ ապրում եմ ավելի քան 15 տարի, իմ թիմի հետ այցելել եմ գրեթե բոլոր բնակարանները, հավաքել եմ աջակցության ստորագրություններ և անձամբ ծանոթացել եմ բնակիչների հետ:
Ընկերներ, եկեք միավորվենք և դարձնենք մեզ շրջապատող աշխարհն ավելի լավը: Հավատացեք, դա հնարավոր է, գլխավորը ազնիվ հարաբերություններն են։
Մեր հետագա ծրագրերի և աշխատանքների մասին կտեղեկացնեմ հետագայում»,- գրել է Ալոյանը Ֆեյսբուքյան իր էջում: