ԱՄՆ ռազմական ինքնաթիռները հարվածել են Սիրիական բանակի անցակետին. «ՍԱՆԱ»
International newsԱՄՆ ռազմական ինքնաթիռները հարվածել են սիրիական Ղամիշլիի քաղաքի հարավ-արևելքում գտնվող անցակետին, որի հետևանքով Սիրիայի կառավարական բանակի մեկ զինծառայող զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։
Այս մասին հաղորդում է Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը։
Աղբյուրը նշում է, որ առավոտյան ամերիկյան պարեկախումբը փորձել է մուտք գործել Ղամիշլիի շրջան, որտեղ գտնվող Թալ ալ-Զահաբ անցակետը հսկում է սիրիական բանակի զորախմբերից մեկը։ Սիրիական զորախումբն արգելել է ամերիկյան պարեկախմբի մուտքն անցակետ, այդ պատճառով ԱՄՆ պարեկության անդամները կրակահերթ են բացել։
Մոտ կես ժամ հետո ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռ հարվածներ են հասցրել, որի հետևանքով Սիրիայի կառավարական բանակը զոհ և վիրավորներ ունի։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ