«Բացահայտումներ եմ արել». Էվա Խաչատրյան
InterviewԿամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանն իր պորտֆոլիոն հարստացրել է գեղեցիկ նոր լուսանկարներով, որոնք էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին՝ խոսելով աշխատանքային ընթացքի, նաեւ ամառային հանգստի մասին:
«Լուսանկարիչ Հակոբ Քալաշյանի հետ արդեն 2 տարուց ավելի է՝ համագործակցում ենք: Բացի այն, որ նա աշխատում է Կամերային թատրոնի հետ, նաեւ հաճախ անհատական ֆոտոշարքեր ենք իրականացնում: Շարքերը ծնվում են շատ պատահաբար. երկուստեք ստեղծագործելու ցանկություն ենք ունենում, որոշում ենք՝ ինչ պետք է արվի»,-պատմել է Էվան:
Դերասանուհու խոսքով՝ թիմային աշխատանքի արդյունքում են հաջողել.«Մեզ հետ է եղել նաեւ իմ եւ թատրոնի PR մենեջեր Լառա Խաչատրյանը, որի ձեռքի հրաշալի աշխատանքի շնորհիվ էլ ստացել ենք գլխի զարդերը, պսակները: Մեր թիմում է եղել նաեւ Հովհաննես Դիշչյանը, ով եւս մեր թատրոնի աշխատակիցներից է եւ շատ է օգնել նկարահանման ընթացքում: Մի խոսքով՝ փորձել ենք ստանալ խորհրդավոր, զգացմունքային եւ վայրի կերպարներ, ավելի մոտ բնությանը»:
Լուսանկարահանման համար ստեղծագործական թիմն ընտրել է Լոռու մարզի Ամրակից գյուղը, որտեղ էլ գտնվում է 1846 թվականին կառուցված Սուրբ Նիկոլայ հրաշագործ ռուսական եկեղեցին: «Վայրը գտել է լուսանկարիչը, ինձ առաջարկել է, ես էլ սիրով համաձայնել եմ»,-նշել է Էվան:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ