Ե՞րբ շուկայում կհայտնվի COVID-19-ի դեմ չինական պատվաստանյութը
SocietyCOVID-19-ի դեմ չինական ապակտիվացված պատվաստանյութը հավանության արժանանալուց հետո կարող Է շուկայում հայտնվել այս տարվա դեկտեմբերի վերջին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Sinopharm» պետական կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ, կուսակցական կոմիտեի քարտուղար Լյու Ցզինչժենին:
«Ապրիլի 27-ին Պեկինի Կենսապատրաստուկների հետազոտական ինստիտուտն սկսել Է ապակտիվացված պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, հունիսի 28-ին հրապարակվել են կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլի արդյունքները, հունիսի 23-ին Sinopharm-ը Արաբական Միացյալ Էմիրություններում ձեռնամուխ Է եղել միջազգային կլինիկական փորձարկումների երրորդ փուլին:
Միջազգային կլինիկական փորձարկումների երրորդ փուլի ավարտից հետո կարելի Է անցնել ապակտիվացված պատվաստանյութին հավանություն տալու փուլին, սպասում ենք, որ մինչեւ այս տարվա դեկտեմբերի վերջը պատվաստանյութը կկարողանա հայտնվել շուկայում»,-Լյու Ցզինչժենի խոսքը մեջբերում Է «Չժունգո վան հրատարակությունը:
Նա պատմել Է, որ փետրվարի 16-ից կորպորացիան սկսել Է պատվաստանյութի իմունոգենային հետազոտություն անցկացնել յոթ տեսակի փորձարարական կենդանիների, այդ թվում՝ սպիտակ առնետների, մկների, ծովախոզերի, մակակա կապիկների եւ ճագարների վրա, եւ ստուգել պատվաստանյութի արդյունավետությունը:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ