Ծանրորդները կմասնակցեն միջազգային առցանց մրցաշարի
SportՀայաստանի ծանրամարտի հավաքականի մի քանի անդամներ կմասնակցեն առցանց միջազգային մրցաշարի: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Ուզբեկստանի անկախության օրը՝ օգոստոսի 29-ին կայանալու է ծանրամարտի միջազգային հեռավար մրցաշար, որին Հայաստանը կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը (87 կգ), Սամվել Գասպարյանը (102կգ), գերծանքաշային Վարազդատ Լալայանը։ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը չեն մասնակցի՝ վնասվածքների բուժումը շարունակելու պատճառով։
Մրցավարական հանձնաժողովում ընդգրկված է միջազգային բարձրագույն կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը։
Առաջին եռյակում տեղ գտնող ծանրորդները կստանան համապատասխանաբար 2500, 1500 և 750 ԱՄՆ դոլար։