Սիրիայում ռուս բարձրաստիճան զինվորական է սպանվել
International newsՕգոստոսի 18-ին Սիրիայում ռուսական զինվորական ավտոշարասյան ճանապարհին տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով սպանվել է 1 զինվորական, ևս 2-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, փոխանցում է Ռազմինֆոն։
Այս մասին, «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ սպանվածը կոչումով գեներալ-մայոր էր։ Որոշ աղբյուրների պնդմամբ՝ խոսքը ռազմական խորհրդատու Վյաչեսլավ Գլադկիխի մասին է։
Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ռուսական ավտոշարասյունը վերադառնում էր Դեյր էզ Զոր քաղաքից 15 կմ հեռավորության վրա իրականացրած մարդասիրական գործողությունից։
Հիշեցնենք, որ ՌԴ զինուժը Սիրիայում տեղակայվել է դեռևս 2015 թ. սեպտեմբերին և մասնակցում է ռազմական գործողություններին՝ աջակցելով Սիրիայի կառավարական բանակին։