Մոսկվայում հայ երիտասարդ է սպանվել, ևս մեկը վիրավոր է
International newsՄոսկվայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղից մի երիտասարդ է սպանվել, ևս մեկը վիրավոր է, հայտնում է Jnews.ge-ն։
Անցած գիշեր ակադեմիկոս Անոխինի փողոցում բախում է առաջացել մեքենայի տիրոջ և բանվորների բրիգադի միջև: Տղամարդը մեղադրել է ճանապարհային 5 աշխատողներին նրանում, որ նրանք եզրաքարը դնելիս վնասել են իր մեքենան և կրակ է արձակել նրանց ուղղությամբ:
31-ամյա բանվոր Գ.Մակարյանն ազդրի շրջանում վնասվածք է ստացել, նրան տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Երկրորդ երիտասարդը՝ 32-ամյա Ն. Աթանյանը վիրավորվել է որովայնի հատվածում, մինչ շտապօգնության ժամանելը, նա մահացել է: Երկու երիտասարդներն էլ Կորխ գյուղից են, նրանք վաղուց բնակության նպատակով տեղափոխվել էին Ռուսաստանի Բելորեչենսկ քաղաք:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ