Կուրսկի դիահերձարանում ուշքի եկած կինն օրեր անց մահացել է
International newsԿուրսկի դիահերձարանում ուշքի եկած կինն օրեր անց մահացել է։
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, կինը մահացել է օգոստոսի 18-ին՝ ուշ երեկոյան, 81 տարեկանում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կուրսկի մերձակայքում գտնվող Գորշեչենսկի քաղաքում աղիքի վիրահատությունից հետո «մահացած» տարեց կնոջն ուղարկել են դիահերձարան: Հաջորդ առավոտյան դիահերձարանի աշխատակիցները կնոջը գտել են գիտակից վիճակում: Այդ մասին հայտնել էր «Կուրսկիե Իզվեստիա» թերթը:
«Աղիքի վրա հայտնաբերել էին չարորակ ուռուցք և մետաստազներ: Աղիների աշխատանքը վերականգնել էին, սակայն վիրահատությունից հետո կինը կլինիկական մահ էր տարել … այդ պատճառով նրան ուղարկել էին դիահերձարան»,- հրատարակչությանը պատմել էին հիվանդանոցի աշխատակիցները:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ