Կոլումբիայում տղամարդը բանանով «զինված» որոշել է թաղման բյուրո թալանել (տեսանյութ)
TVԿոլումբիայի Կալդաս քաղաքի բնակիչը փորձել է թաղման բյուրո թալանել և մտածածն իրականություն դարձնելու համար «զինվել» է բանանով ու դեպքի վայր գնացել, գրում է caracoltv.com կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ բյուրոյի աշխատակիցներից մեկը փաթեթավորված բանանը զենքի է նմանեցրել։
«Կարծեցի զենք էր, կարճափող հրացանի էր նման։ Աջ ձեռքով խլեցի բանանը, իսկ ձախով վերնաշապիկից մաս պոկեցի»,- պատմել է նա՝ պարզաբանելով, որ նման կերպ փորձել է «վնասազերծել» գողին։
Նշվում է, որ չարագործին հաջողվել է դեպքի վայրից փախչել։ Ականատեսների համաձայն՝ նրան այդ հարցում օգնել է հանցակիցը։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ